ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Սամե Նագիբ Վահբան։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում գյուղատնտեսության, կանաչ տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունն ու զարգացման հեռանկարները։
Առանձին անդրադարձ է կատարվել հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, կանաչ տաքսոնոմիայի մշակմանն ու կիրառմանը, գյուղատնտեսական զբոսաշրջության և զբոսաշրջային կլաստերների զարգացմանը։
Արման Խոջոյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ձևավորված գործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքները նշված ուղղություններով համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով։