Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, ադամանդագործության, ոսկեգործության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում գործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը հրավիրել է ՀԱՀ ընկերություններին մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տարբեր տնտեսական ծրագրերին։ Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ և ՀԱՀ գործարար առաքելությունների կազմակերպման վերաբերյալ։
Նախարարը դեսպանի ուշադրությանն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: