Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 8-12-ը Զարգացման Ֆրանսիական գործակալության հրավերով պաշտոնական այց է կատարել Ֆրանսիայի Հանրապետություն:
Այցի շրջանակում կայացել են հանդիպումներ Գյուղատնտեսության և պարենի նախարարության Եվրոպայի և միջազգային բաժնի ղեկավար Ֆրեդերիկ Լամբերի ու գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ծրագրի պատասխանատու Փոլին Մույոնի, Էմբրունի քաղաքապետ և Սուդի շրջանի փոխնախագահ Շանթալ Էյմեուդի, ԶՖԳ-ի Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի փոխտնօրեն Սանդրա Քասաբի, Գյուղատնտեսական պալատի և PACA (Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուր) տարածաշրջանի SAFER կազմակերպության ներկայացուցիչների և ոլորտի այլ պատասխանատուների հետ։
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների ինստիտուցիոնալ և ինտեգրված կառավարմանը, գյուղատնտեսական հողերի կառավարմանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ։