Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շակկալիևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության 2024-2025 թվականների» ճանապարհային քարտեզ: