Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ապրիլի 8-ին մասնակցել է «Կանանց մեծարման երեկո» միջոցառմանը, որը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում։
Միջոցառման ընթացքում քննարկվել են կանանց համար գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, ներկայացվել հաջողության պատմություններ։
Միջոցառման նպատակն էր նպաստել ոլորտում կանանց ներգրավվածության ընդլայնմանն ու միմյանց հետ գործնական կապերի հաստատմանը: