Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 23-ին COAF սմարթ կենտրոնում հանդիպում են ունեցել «Մանթաշյանց» գործարարների միության Լոռու մասնաճյուղի անդամների, անհատ ձեռներեցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ողջունելով մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ հանդիպման նպատակն է տեղում ծանոթանալ գործարարներին հուզող կոնկրետ խնդիրներին՝ դրանց համակարգային լուծման ուղիները գտնելու համար։
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն ու Արամ Ղազարյանը պատասխանել են գործարարներին հուզող հարցերին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի շուրջ։
Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում կիրառվող պետական օժանդակության գործիքակազմին, ինչպես նաև իրականացվող ծրագրերին։
Գործարարների կողմից հնչեցրած բոլոր առաջարկները, հարցադրումներն ու խնդիրները հավաքագրվել են՝ նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ տալու նպատակով: