Վաշինգտոնում կայացել է ՀՀ և ԱՄՆ միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստը

12 Մարտի, 2024

2024 թվականի մարտի 7-8-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստը։

Նիստը համանախագահել են՝ Հայաստանի Հանրապետության կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող՝ Ռաֆայել Գևորգյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից՝ ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակի (USTR) Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրեն Ջեյսոն Բանթինը։

Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկված են եղել  ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արտաքին գործերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները։ Ամերիկյան կողմից նիստին մասնակցել են տարբեր պետական գերատեսչությունների և մարմինների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև տնտեսական և հարակից ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ առևտրային կապերի ամրապնդման, փոխադարձ առևտրի ծավալների մեծացման, արտահանման դիվերսիֆիկացիայի և խթանման, մաքսային հսկողության, Առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման, Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP), ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, արտահանման-ներմուծման գործընթացների թվայնացման, թվային վճարումների, ԱՄՆ-ից արտահանման էլեկտրոնային հայտարարագրման, ֆինանսական համակարգերի ինտեգրման, մտավոր սեփականության և աշխատանքային օրենսդրության բարեփոխումների, գյուղատնտեսական, սանիտարական և բուսասանիտարական հսկողության, առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և այլ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման, ընդլայնման և այլ հարցերի վերաբերյալ։

Նիստի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության տնտեսության վերջին զարգացումներն ու բարեփոխումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։

Միջոցառման ընթացքում կարևորվել է ինչպես պետական կառույցների, այնպես էլ գործարար շրջանակների կապերի ամրապնդումը։

Անդրադարձ  է կատարվել հայաստանյան պատվիրակության և ամերիկյան մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ մարտի 7-ին երկկողմ ձևաչափով կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Նիստի շրջանակներում, մարտի 7-ին, անց է կացվել «Կլոր սեղան» քննարկում՝ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham), հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների  և Հայաստանի Հանրապետության հետ առևտրային կապերի զարգացմամբ հետաքրքրված ամերիկյան բազմաթիվ գործարարների մասնակցությամբ։ Միջոցառման շրջանակներում Ամերիկայի առևտրի պալատի կողմից ներկայացվել են TIFA-ի վերջին նիստից հետո տեղի ունեցած զարգացումները, AmCham-ի անդամ կազմակերպությունների կողմից բարձրացված հարցերը, ինչպես նաև ապագա համագործակցության ծրագրերը։ Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն «պետություն-մասնավոր» ձևաչափով համագործակցության խորացման վերաբերյալ։

Նիստի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերոնշյալ բոլոր նախանշված ուղղություններով աշխատանքների հետագա շարունակականության ապահովման ուղղությամբ։

 

Լրացուցիչ տեղեկատվություն

2015թ. մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրվել է առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագիրը` հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, կողմերի միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման ու դիվերսիֆիկացման, գործարար նախաձեռնությունների ակտիվացման նպատակով: Համաձայնագրով հիմնվել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով Խորհուրդ, որը նախագահում են հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամերիկյան կողմից` ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակը:

Համատեղ խորհրդի նպատակներն են` երկու Կողմերի առևտրային և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը և հնարավոր խոչընդոտների բացահայտումը։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի նիստերը անցկացվում են ամենամյա պարբերականությամբ, հաջորդաբար ՀՀ-ում և ԱՄՆ-ում։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00