Փետրվարի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր, որոնց արդյունքում իտալացի ներդրողների կողմից Հայաստանում կիրականացվեն մի շարք ծրագրեր։ Նախարարության կողմից հուշագրերը ստորագրել է նախարար Վահան Քերոբյանը, ընկերությունների կողմից՝ տնօրեն Վահե Ղազարյանը։
«Ս․Ա․Ֆ․Ա․» ՍՊԸ-ը կողմից նախատեսվում է իրագործել ժամանակակից ջերմոցային տնտեսություն հիմնելու ծրագիր՝ Այսբերգ տեսակի հազարի մշակման նպատակով։
«Ագրոփիգ» ՍՊԸ-ն նախատեսում է իրագործել խոզաբուծական ֆերմայի և մսի վերամշակման ծրագիր` հատուկ ընտրված ցեղատեսակների, ավտոմատացված նոր մեթոդների և ճշգրիտ մոնիթորինգի միջոցով բարձրորակ մսի արտադրություն հիմնելու նպատակով։
«Ագրիձոո» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է իրագործել Հայաստանում տավարաբուծական ֆերմայի ծրագիր։ Ծրագրի նպատակն է հատուկ ընտրված ցեղատեսակների, ավտոմատացված նոր մեթոդների և ճշգրիտ մոնիթորինգի միջոցով հիմնել բարձրորակ մսի արտադրություն։