ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում հունվարի 26֊ին Վահան Քերոբյանը Թբիլիսիում մասնակցել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։
Նիստի շրջանակում ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Թենգիզ Նասարիձեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Առավել մանրամասն ⬇️ https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/01/26/Nikol-Pashinyan-Session-ICEC/