Վահան Քերոբյանն ընդունել է «SK Ecoplant» ընկերության գլխավոր տնօրեն Ին-Կյու Լիմի գլխավորած պատվիրակությանը

23 Հունվարի, 2024

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «SK Ecoplant» ընկերության գլխավոր տնօրեն Ին-Կյու Լիմի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։

«SK Ecoplant»-ը հանդիսանում է կորեական SK կոնգլոմերատի դուստր միավորում: Վերջինս «Fortune» գործարար ամսագրի կողմից հրապարակվող «Fortune Global 500» համաշխարհային 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 92-րդ տեղը:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորությունները վերականգնվող էներգիայի (մասնավորապես՝ արևային էներգիա, հողմային էներգիա և թափոնների էներգետիկ օգտահանում) ոլորտում, քամու և արևային էներգիայի արտադրության ուղղությամբ։

Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու միջազգային տարբեր կառույցների հետ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00