Հունվարի 19-ին Բեռլինի ցուցահանդեսների կենտրոնում մեկնարկել է «Կանաչ շաբաթ 2024» թվով 88-րդ միջազգային տոնավաճառը, որը կարևոր հարթակ է խմիչքի և սննդի արդյունաբերության ոլորտներում։
Տոնավաճառին ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտահանման խթանման միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայաստանը հանդես է գալիս միասնական տաղավարով։
Հայկական տաղավարում ներկայացված է գյուղատնտեսության, սննդարդյունաբերության և խմիչքի արտադրության ոլորտը ներկայացնող 31 հայկական ընկերության արտադրանք։
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցում է շուրջ 1700 ներկայացուցիչ 68 երկրից, նախատեսվում է ավելի քան 420000 այցելու ամբողջ աշխարհից։