Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8֊ին հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ տնտեսության ոլորտում 2023 թ. հիմնական արդյունքներն ու 2024 թ. նախատեսվող ծրագրերը ներկայացնելու նպատակով։
Մասնավորապես, ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, տնտեսության արդիականացման միջոցառումը, տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունը, ներդրումային խոշոր ծրագրերը, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ բոլոր ծրագրերը շարունակապես լրամշակվում են, որպեսզի լինեն առավել ընդգրկուն և արդյունավետ։
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, տվել պարզաբանումներ գործող ծրագրերի ընթացքի վերաբերյալ: