ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունվարի 8-ին տեղի է ունեցել նախարար Վահան Քերոբյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են նախարարության գործունեության 2023 թ․ արդյունքները, տնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշները, ինչպես նաև 2024 թ․ նախատեսվող ծրագրերը։
Ասուլիսին մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Նարեկ Տերյանը, Ռաֆայել Գևորգյանը, Անի Իսպիրյանը, ինչպես նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Ոլորտի պատասխանատուները համառոտ ներկայացրել են Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, Հայաստանի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև գործող պետական օժանդակության գործիքակազմը:
Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության զարգացման հիմնական տեսլականին ու առկա մարտահրավերներին, ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներդրումային և արտահանման քաղաքականությանը, գյուղատնտեսության ոլորտում 2023թ. գրանցված արդյունքներին, ՓՄՁ զարգացմանն ուղղված պետական աջակցության, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման հեռանկարներին։
Ասուլիսի ընթացքում բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին, տվել պարզաբանումներ։