Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակության կազմում հոկտեմբերի 29-ից 31-ը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Այցի շրջանակում Ռաֆայել Գևորգյանը Թեհրանում մասնակցել է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ համաժողովին։
Հայկական պատվիրակության կազմում էին շուրջ 15 բիզնես ներկայացուցիչներ, ովքեր միջոցառման շրջանակում իրանցի գործընկերների հետ դիտարկել են հետագա համագործակցության զարգացման ուղղություններն ու հնարավորությունները։