Նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 27-ին Լոնդոնում հանդիպել են JP Morgan խոշորագույն բանկային և ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր կորպորատիվ բիզնեսի համար միջազգային շուկաների հասանելիության ապահովման, ինչպես նաև գյուղատնտեսության, արդյունաբերության, հեռահաղոդակցության և այլ ոլորտների կազմակերպություններին վերաբերող ծրագրերի իրականացման համար միջազգային շուկաներից ներդրումների ներգրավման հնարավորությունները։