Վահան Քերոբյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ գործնական նախաճաշի

28 Օգոստոսի, 2023

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել գործնական նախաճաշ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ։

 «Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը դինամիկ աճում է և առաջին յոթ ամիսների համար կազմել է 3,7 մլրդ դոլար, որից 2 մլրդը Հայաստանից արտահանում է, իսկ 1,7 մլրդը Ռուսաստանից ներմուծումն է, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։ Մենք տեսնում ենք, որ մեր հնարավորություններն ավելին են, և մտադիր ենք էլ ավելի զարգացնել մեր համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում»,- իր խոսքում նշել է Վահան Քերոբյանը։

Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև աճում է ոչ միայն առևտուրը, այլև փոխադարձ ներդրումները և հետաքրքրությունները․
«Բիզնեսը, հավանաբար, ամենից լավ հասկանում է բացված հնարավորությունների պատուհանը, հատկապես հաշվի առնելով ռուսական և հայկական բիզնեսի երկար ու խորը կապերը», -հավելել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00