Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ տեղում շահագրգիռ կողմերի հետ քննարկելու գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերը, մասնավորապես, «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագիրը», մարզում դրանց իրականացման ընթացքը և արդյունքները։ Քննարկումներին մասնակցել է նաև Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
Այցի շրջանակում Աշխեն Շիրվանյանը Գետափ համայնքում հանդիպել է գյուղացիական տնտեսությունների անդամների հետ, քննարկել ծրագրերից օգտվելու տարբերակները, այնուհետև Վերնաշենում ծանոթացել Վանքահովիտ կոչվող հանդամասի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներին, այցելել կառուցվող «խելացի» անասնաշենք։
Հանդիպումներ են եղել նաև Մալիշկա համայնքում ծրագրի հնարավոր շահառուների հետ։