Հունիսի 19-ին Նյու Յորքում մեկնարկել է 𝐎𝐫𝐢𝐨𝐧 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭 𝟐𝟎𝟐𝟑 ներդրումային գագաթնաժողովը, որի ընթացքում նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։
Իր ելույթում նախարարը կարևորել է Orion Summit 2023 խոշորագույն գագաթնաժողովի անցկացումը տարբեր խնդիրների շուրջ կարծիքներ փոխանակելու և գլոբալ խնդիրները համատեղ քննարկելու տեսանկյունից։
Գագաթնաժողովը կազմակերպվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Orion Worldwide Innovations Armenia-ի համատեղ ջանքերով։