Վահան Քերոբյանը մասնակցել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում էքսպո 2021» ցուցահանդեսի բացմանը

20 Մարտի, 2023

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 17-ին  մասնակցել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում էքսպո 2021» ցուցահանդեսի բացման արարողությանը։

Խոսելով շինարարության ոլորտի զարգացմանը միտված Կառավարության ծրագրերից, նախարարը նշել է. «Նախորդ տարի շինարարության ոլորտում էական աճ է գրանցվել և շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ։ Կառավարությունը օժանդակում է շինարարական ոլորտին հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ծրագրով, և այս ծրագրի շրջանակներում 2022 թվականին հիփոթեքային վարկառուներին Կառավարությունը  վերադարձրել է 40 մլրդ դրամ։ Դա շատ բարձր ցուցանիշ է և կարելի է համարել, որ սա ամենախոշոր տնտեսական ծրագիրն է, որը վարում է Կառավարությունը։ Այս ծրագրի արդյունքում շինարարական ոլորտը կարողացել է և կարողանում է էական աճ գրանցել»։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ողջունելով մասնակիցներին և հյուրերին նշել է․ «Զարգացած, նորարարությամբ հագեցած շինարարությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման ինքնատիպ ցուցիչ է։  Ցուցահանդեսը լուրջ խթան է ինչպես մեր երկրի տնտեսության զարգացման աճի, այնպես էլ գործարարների շրջանում միջազգային նոր կապերի հաստատման համար»։

Վահան Քերոբյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացաված արտադրանքին։

Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։

Ցուցահանդեսի հիմնական նպատակներն ու խնդիրներն են շինանյութերի, շինարարական դիզայնի և նախագծման, ժամանակակից շինարարության ձեռքբերումների ցուցադրությունը։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00