Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

23 Փետրվարի, 2023

Փետրվարի 23-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

Կառավարության որոշմամբ «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ն անձեռոցիկների, թղթյա սրբիչների արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

  • Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 180 մլն դրամի ներդրում
  • Կստեղծվի 24 նոր աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով

Կառավարության որոշմամբ «ՏԵԽԿԱՄ ՏՏԿ» ՍՊԸ-ն ճշգրիտ տեխնիկական քարերի արտադրության (սինթետիկ սապֆիրից, ագաթից, սիտալից և կերամիկայից) համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

  • Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում, որից 369 մլն դրամն արդեն իսկ հատկացվել է հումքի ու սարքավորումների ձեռքբերման համար
  • Կստեղծվի 86 նոր աշխատատեղ՝ 130-250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով

Կառավարության որոշմամբ «ՍԱՐՄԵՏ» ՍՊԸ-ն մետաղական կափարիչների արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

  • Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․97 մլրդ դրամի ներդրում, որից 157,1 մլն դրամն արդեն իսկ ներդրվել է հումքի ձեռքբերման համար։
  • Կստեղծվի 12 նոր աշխատատեղ՝ մինչև 133 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով

Կառավարության որոշմամբ «ՄԱՅԵՌ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն պոլիէթիլենային խողովակների և կցամասերի արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

  • Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 201․4 մլն դրամի կապիտալ ներդրում
  • Կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ մինչև 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով

Կառավարության որոշմամբ «ԱԳՐՈԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ն Արագածոտնի մարզում ինտենսիվ այգու հիմնման համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

  • Շրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 600 մլն դրամի ներդրում
  • Կստեղծվի 19 նոր աշխատատեղ՝ մինչև 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով

Կառավարության որոշմամբ «ՌՈՄԱՆ ՈՒՍՈՅԱՆ» ԱՁ-ն կարի արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

  • Նախատեսվում է իրականացնել 1․3 մլրդ դրամի ներդրում հումքի ու նյութերի ձեռքբերման համար
  • Կստեղծվի 50 նոր աշխատատեղ՝ մինչև 100 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00