Փետրվարի 23-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Կառավարության որոշմամբ «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ն անձեռոցիկների, թղթյա սրբիչների արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Կառավարության որոշմամբ «ՏԵԽԿԱՄ ՏՏԿ» ՍՊԸ-ն ճշգրիտ տեխնիկական քարերի արտադրության (սինթետիկ սապֆիրից, ագաթից, սիտալից և կերամիկայից) համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Կառավարության որոշմամբ «ՍԱՐՄԵՏ» ՍՊԸ-ն մետաղական կափարիչների արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Կառավարության որոշմամբ «ՄԱՅԵՌ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն պոլիէթիլենային խողովակների և կցամասերի արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Կառավարության որոշմամբ «ԱԳՐՈԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ն Արագածոտնի մարզում ինտենսիվ այգու հիմնման համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Կառավարության որոշմամբ «ՌՈՄԱՆ ՈՒՍՈՅԱՆ» ԱՁ-ն կարի արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։