Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության, Լիդիան Արմենիայի և Եվրասիական զարգացման բանկի միջև

23 Փետրվարի, 2023

Փետրվարի 22-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Կառավարության, Լիդիան Արմենիայի և Եվրասիական զարգացման բանկի միջև։ Փաստաթուղթը ստորագրել են Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Եվրասիական զարգացման բանկի Վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը և «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչը։

Հուշագրով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱԶԲ-ի կողմից Լիդիան Արմենիային 100 մլն ԱՄՆ դոլար վարկային փոխառություն տրամադրելու վերաբերյալ։ Իր հերթին ընկերությունը պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարությունն ու շահագործումը շարունակել իրականացնել հանքարդյունաբերության ոլորտում առկա լավագույն միջազգային չափանիշներով, ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան, ինչպես նաև նպաստել Ամուլսարի ազդակիր համայնքներում տեղական շուկայի զարգացմանն ու զբաղվածությանը։

«Կառավարությունն անհատույց ստանալու է Լիդիան Արմենիա ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը, ինչպես նաև ընկերությունը ծրագրի շինարարության ընթացքում կվճարի տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար Ամուլսարի ազդակիր համայնքներին` որպես ֆինանսական աջակցություն»,- նշել է Վահան Քերոբյանը:

ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Իլյինն իր խոսքում նշել է․ «Այսօր, սկսելով համագործակցությունը Լիդիան Արմենիայի հետ, մենք ակնկալում ենք իրականացնել մի ծրագիր, որը կհամապատասխանի բնապահպանական անվտանգության բարձր պահանջներին, դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա և կստեղծի նոր զբաղվածության հնարավորություններ բնակչության համար»։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը և նոր գործընկերներին, Եվրասիական զարգացման բանկին Ամուլսարի ծրագիրը ավարտին հասցնելու նպատակով տրամադրած աջակցության համար: Ամուլսարի հանքավայրի շահագործման տնտեսական օգուտները զգալի են լինելու Հայաստանի Հանրապետության համար», - նշել է Ջեֆֆրի Քոուչը՝ կարևորելով  հուշագրի ստորագրումը:  

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00