Վահան Քերոբյանի հանդիպումները Դուբայում ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլահ Բին Տուք Ալ Մարրիի, ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմեյրիի հետ

20 Փետրվարի, 2023

Նախարար Վահան Քերոբյանը Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդուլլահ Բին Տուք Ալ Մարրիի հետ։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2022 թվականին փոխադարձ առևտրում արձանագրված հաջողությունները։ Մասնավորապես կարևորվել է, որ 2022 թվականին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը։ Քննարկվել են երկու երկրների ֆինանսական համակարգերի ակտիվ համագործակցությանը և տնտեսության տարբեր ճյուղերում մի շարք խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի շուրջ։

***

Դուբայ կատարած այցի շրջանակում հանդիպել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմեյրիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նախարարը հրավիրել է էմիրաթցի գործարարներին օգտվել Հայաստանում իրականացվող հողային բարեփոխումների ընձեռած հնարավորություններից և կատարել ներդրումներ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00