Նախարար Վահան Քերոբյանը նախօրեին հանդիպել է Virtus.pro կիբերսպորտային ակումբի ղեկավարության և ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Ակումբը հիմնադրվել է 2003 թվականին, սակայն այս տարվանից այն ներկայացնում է Հայաստանը միջազգային կիբերսպորտային մրցաշարերում։ Վերջերս Virtus.pro-ն հաղթող է ճանաչվել տարվա գլխավոր Counter-Strike: Global Offensive - IEM Rio Major 2022 մրցաշարում:
Հանդիպման ընթացքում վերհանվել են համագործակցության հիմնական ուղիները։ Մասնավորապես, ընդգծվել է զբոսաշրջության ոլորտում առկա մեծ ներուժը, օրինակ՝ կիբերսպորտային համայնքի բազմամիլիոնանոց լսարանի հետաքրքրվածության բարձրացումը մեր երկրի հանդեպ համատեղ մարքեթինգային գործողությունների իրականացման միջոցով։
Հավելենք նաև, որ կիբերսպորտի համաշխարհային շուկան կազմում է 1,384 մլրդ դոլար, իսկ միջազգային լսարանն ունի 549,1 միլիոն վճարունակ երկրպագու: