Դեկտեմբերի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ամունդի խմբի գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին, «Ամունդի-Ակբա Ասենթ Մենեջմենթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ժան Մազեջյանին, գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանին և խորհրդի նախագահ, «Ակբա-բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին։
Ողջունելով հյուրերին Վահան Քերոբյանն ընդգծել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի դերը Հայաստանի ֆինանսական շուկայում։
Նախարարն անդրադարձել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և ներկայացրել տնտեսության արդիականացմանն ուղղված միջոցառումները։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև կապիտալի շուկայի զարգացման, կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցները երկրի տնտեսական կյանքի զարգացմանն ուղղելու, Ամունդիի փորձառությունն օգտագործելու, ներդրումային միջավայր ձևավորման, հանրային ներդրումների, պետություն-մասնավոր հատված համագործակցության ուղղությամբ իրականացվելիք քայլերին և վերահստատել արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։