Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակին նվիրված միջոցառմանը

01 Դեկտեմբերի, 2022

Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա է եղել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
Փոխվարչապետն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայաստանում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Ներդրումային խորհրդի ձևաչափը ծառայել է որպես պետություն-մասնավոր երկխոսության արդյունավետ հարթակ: Նա նաև հավելել է, որ շուրջ 2 տասնյակը գերազանցող առանձին նախաձեռնությունները նշանակալի ազդեցություն են ունեցել փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար բարենպաստ միջավայր ձևավորելու, Հայաստանում ձեռներեցության և գործարարության մշակույթը խթանելու գործում:

Վահան Քերոբյանը  լրագրողների հետ զրույցի ընթացքում Ներդրումային խորհրդի հետ համագործակցությունը բավականին արդյունավետ է գնահատել և ավելացրել․  «Ներդրումային խորհրդի հետ համագործակցությունը բավականին արդյունավետ է ընթանում։ Այս տարվա առաջին կիսամյակում ներդրումների ծավալն աճել է 51 տոկոսով, ինչը ցույց է տալիս, որ մեր՝ ներդրումներին միտված արդյունաբերական քաղաքականությունը՝ տալիս է իր պտուղները։ Մենք իհարկե պետք է բազմապատկենք մեր ջանքերը, և ներդրումների ծավալը հասցնենք ՀՆԱ-ի 25 տոկոսին»։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում «Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները և մարտահրավերները» թեմայով։

Հայաստանի ներդրումային խորհրդը ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև, որն ուղղված է բիզնես միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00