Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմիվ ներկայացված որոշման նախագծերը։
«ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԱՐՄԵՆԻԱ» և «ԲԻԱԼԿԱ» ընկերություններն ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
«ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն ՀՀ Կոտայքի մարզում պահածոյացված ձիթապտղի արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
«ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ն տարբեր տեսակի պանիրների, պանրային մթերքի և կարագի արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Նեյեմբերի 17-ին տեղի ունեցած կառավարության նիստում ընդունված որոշումներով «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999», «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ընկերությունները ևս ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
«ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍՊԸ-ի կողմից կախովի առաստաղների արտադրության համար նախատեսում է իրականացնել 2․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 69 նոր աշխատատեղ՝ մինչև 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
«ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՓԲԸ-ն Կոտայքի մարզում ալյումինե կափարիչների արտադրության համար նախատեսում է իրականացնել 2․8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 6 նոր աշխատատեղ՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
«ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն Երևանում ժամանցի և զվարճանքների այգում եվրոպական արտադրության ատրակցիոններ, մեծ սահադաշտ և դեկորացիաներ ավելացնելու համար նախատեսում է իրականացնել 1․8 մլրդ դրամի կապիտալ ներդրում, կստեղծվի 15 նոր աշխատատեղ՝ մինչև 265 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
«ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Արարատի մարզում կահույքի, նաև ներքնակների արտադրության համար նախատեսում է իրականացնել 800 մլն դրամի կապիտալ ներդրում, կստեղծվի 80 նոր աշխատատեղ՝ մինչև 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։