Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

24 Նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը հաստատել է  ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմիվ ներկայացված որոշման նախագծերը։

«ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԱՐՄԵՆԻԱ» և «ԲԻԱԼԿԱ» ընկերություններն ազատվել են  գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

«ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն ՀՀ Կոտայքի մարզում պահածոյացված ձիթապտղի արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

  • Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4․4 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար։
  • Կստեղծվի 31 նոր աշխատատեղ՝  180-200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

«ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ն տարբեր տեսակի պանիրների, պանրային մթերքի և կարագի արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

  • Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։
  • Կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Նեյեմբերի 17-ին տեղի ունեցած կառավարության նիստում ընդունված որոշումներով «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999», «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ընկերությունները ևս ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

«ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍՊԸ-ի կողմից կախովի առաստաղների արտադրության համար նախատեսում է իրականացնել 2․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 69 նոր աշխատատեղ՝ մինչև 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

«ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՓԲԸ-ն Կոտայքի մարզում ալյումինե կափարիչների արտադրության համար նախատեսում է իրականացնել 2․8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 6 նոր աշխատատեղ՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

«ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն Երևանում ժամանցի և զվարճանքների այգում եվրոպական արտադրության ատրակցիոններ, մեծ սահադաշտ և դեկորացիաներ ավելացնելու համար նախատեսում է իրականացնել 1․8 մլրդ դրամի կապիտալ ներդրում, կստեղծվի 15 նոր աշխատատեղ՝ մինչև 265 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։                                                                         

«ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Արարատի մարզում կահույքի, նաև ներքնակների արտադրության համար նախատեսում է իրականացնել 800 մլն դրամի կապիտալ ներդրում, կստեղծվի 80 նոր աշխատատեղ՝ մինչև 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00