Նոյեմբերի 16-ին նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է «Կաթենի» ապրանքատեսակը ներկայացնող «Ա․ Մելքոնյան» ընկերություն։
Նախարարի տեղակալը շրջել է ընկերության «խելացի» անասնաշենքում, որը կառուցվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական օժանդակության ծրագրի շրջանակներում։
«Խելացի» անասնաշենքում բուծվում են Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում ձեռք բերված տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։
Արման Խոջոյանն այցելել է նաև ընկերության կաթնամթերքի արտադրամաս, որտեղ ծանոթացել է առկա արտադրական կարողություններին և հետագա ծրագրերին, որոնք մասնավորպես կապված են ագրոտուրիզմի զարգացման հետ։
Արտադրամասի արտադրական կարողությունների զարգացման համար ընկերությունն օգտվել է Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրից։