Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-սերբական առևտրատնտեսական կապերի խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը: