Վահան Քերոբյանը մասնակցել է «Գնի՛ր հայկականը» ամենամյա երկրորդ համաժողովին

18 Հոկտեմբերի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Գնի՛ր հայկականը» ամենամյա երկրորդ համաժողովին։

«Գնի՛ր հայկականը» նախաձեռնությունը, որի հիմնադիրներն են Լիլիթ և Նշան Օդաբաշյանները, նպատակ ունի համախմբել աշխարհասփյուռ հայությանը և հայկական ներուժը՝ միասին զարգացնելու Հայաստանի տնտեսությունը։

Նախաձեռնության շրջանակներում գործում է նաև Buy Armenian կայքէջը, որը կապող օղակ է դարձել հայաստանյան արտադրողի և տարբեր երկրներում բնակվող հայության միջև։ Առցանց վաճառքի այս հարթակում իրենց արտադրանքն են ներկայացնում առավել քան 1000 արտադրողներ, ովքեր առաջարկում են հայկական ծագման տարբեր ապրանքներ՝ սկսած սնունդից և հագուստից, մինչև տարբեր աքսեսուարներ, խաղալիքներ, հիգիենայի պարագաներ, կոսմետիկ միջոցներ, և այլն։

Համաժողովի ընթացքում Վահան Քերոբյանն անդրադարձել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ծրագրերին, աջակցության մեխանիզմներին, ինչպես նաև ՓՄՁ օժանդակության շրջանակում առաջիկայում նախատեսվող նոր նախաձեռնություններին։

Քննարկվել են հայկական բիզնեսի զարգացման ուղիներն ու հնարավորությունները, գործարարները ներկայացրել են իրենց բիզնեսի հաջողության բանաձևերը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00