Սեպտեմբերի 22-24-ը Միլանում առաջին անգամ անցկացվեց «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը

26 Սեպտեմբերի, 2022

Հայաստանի Հանրապետության համար 2022 թվականը կարևոր տարելից է, քանի որ երեսուն տարի առաջ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Իտալիայի միջև:

Վերջին երեսուն տարիների ընթացքում հայ-իտալական հարաբերությունները դրսևորվել են ոչ միայն դիվանագիտական և պաշտոնական հարթակներում, այն նաև մշակույթում, գրականության և, իհարկե, ձեռներեցության ոլորտներում:

Մասնավորապես մեծ հաջողություններ են գրանցվել տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում հայ-իտալական համագործակցությունների ստեղծման և հետագա զարգացման շրջանակներում, ինչի մասին են վկայում մի շարք կայուն համագործակցություններ:

Հաշվի առնելով երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններն ու տեքստիլ ոլորտում հայ-իտալական փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության   նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ընթացիկ տարվա սեպտեմբերի 22-24-ը առաջին անգամ անց է կացվել «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը և նորաձևության ցուցադրությունը:

Միջոցառման անցկացման համար ընտրված ժամկետը պատահական չէր, քանի որ նույն օրերին Միլանում անց էր կացվում համաշխարհային նորաձևության ամենակարևոր միջոցառումներից մեկը` Միլանի նորաձևության շաբաթը:

Եռօրյա միջոցառման անցկացման վայրը Միլանի պատմական Վիսկոնտիի պալատն էր: Միջոցառման ընթացքում տեքստիլի և նորաձևության ոլորտի հայ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց արտադրանքը, կկազմակերպվեցին հանդիպումներ տեղական ընկերությունների, ինչպես նաև պոտենցիալ գործընկեր հանդիսացող մի շարք այլ կոմերցիոն կազմակերպությունների հետ:

Համաժողովին մասնակցեցին շուրջ 15 գործարարներ, ովքեր մեծապես հետաքրքրված էին ծանոթանալ տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում իտալական լավագույն փորձին:

Հայկական տեքստիլ ոլորտի արտադրական հնարավորությունները, շուկան և արտադրանքը ներկայացնելուց բացի, հայ գործարարները հնարավորություն ունեցան նաև այցերի շրջանակներում ծանոթանալ Իտալիայի արտադրական հնարավորություններին:

Համաժողովի բացմանը` սեպտեմբերի 22-ին, Միլանի Վիսկոնտիի պալատում, ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը, ով իր խոսքում անդրադարձավ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիային և դրա շուրջ միջազգային հարթակներում իրազեկման կարևորությանը: Փոխնախարարը  շեշտադրեց  երկրի անգնահատելի ներուժը թեթև արդյունաբերության և ստեղծարար ոլորտներում: 

«Էնթերփրայզ Արմենիայի» ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Աննա Հայրոյանը հանդես եկավ Հայաստանի ներդրումային շնորհանդեսով՝ իտալացի և հայ գործարարներին ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում տեքստիլի ոլորտի ներդրումային հնարավորությունները, երկրի ներդրումային դաշտը, Իտալիա-Հայաստան առևտրաշրջանառության դինամիկան և միտումները:

Ելույթով հանդես եկավ նաև Իտալիայի նորաձևության ազգային պալատի պատվավոր նախագահ Մարիո Բոզելլին:  

Ներկայացվեց Էկոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված «Արտադրված է Հայաստանում» տեքստիլ գործարանների արտադրական հնարավորությունները ներկայացնող տեսահոլովակը, ինչպես նաև կայացան ընկերությունների միջև B2B ձևաչափով հանդիպումներ։ 

Միջոցառման երկրորդ օրը` սեպտեմբերի 23-ին, կազմակերպվեց դիզայների հավաքածուների նորաձևության ցուցադրություն, որին ներկայացված էին 8 դիզայներների (Sončess, Faina, RUZANĒ, Ariga Torosian, Nelly Serobyan, LOOM Weaving, Vahan Khachatryan, Kivera Naynomis) նոր հավաքածուները:  Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին: Այնուհետև հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր #StandwithArmenia (Կանգնե՛ք Հայաստանի կողքին): Շապիկների թեմատիկ նկարների հեղինակն արցախցի նկարչուհի Լիանան է: Նորաձևության ցուցադրությունը լայն արձագանք ստացավ տեղական և միջազգային մամուլում (այդ թվում Harper’s Bazaar, Marie Claire, Elle, Fashion Week Online,The Spin-Off և այլ պարբերականներում):

Նույն օրը կազմակերպվեցին գործարար այցեր իտալական տեքստիլ գործարաններ՝ տեխնոլոգիական և մասնագիտական հնարավորություններին ծանոթանալու և հումքի գործարաններ, մասնավորապես՝ կտորի, թելի, ֆուրնիտուրայի ֆաբրիկաներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև այցելել Միլանում անցկացվող հագուստի ամենամյա WHITE ցուցահանդեսին։

 

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00