Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այց է կատարել «Էլինա» ընկերություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության արտադրական ներուժը և զարգացման հնարավորությունները, նախաձեռնվող աշխատանքները, ինչպես նաև գործունեության ընթացքում ի հայտ եկող խնդիրները:
Ընկերության արտադրամասը հագեցած է ամենաբարձր որակի կարի մեքենաներով և սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ունենալ բարձրորակ ապրանքատեսականի։
Ընկերության առաջնային նպատակներից են՝ հայկական շուկայում տեղական արտադրության բարձր մակարդակի անցումը` ապահովելով նոր աշխատատեղեր, ինչպես նաև հետագայում նոր շուկաներում որակյալ ապրանքանիշով ներկայանալը:
Այցի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը կարևորել է հայկական ապրանքանիշով հանդես գալու գաղափարը, տեխնոլոգիապես բարդ տեքստիլ արդյունաբերության զարգացումը և արդյունաբերության ոլորտում աշխատողների համար գրավիչ պայմանների ստեղծումը։
2010 թվականից ի վեր «Էլինա» ընկերությունը հանդիսանանում է տեղական խոշոր արտադրող, որը խանութ-սրահներում սպառողին ներկայացնում է մատչելի արտադրանք: Հատականշական է, որ ընկերությունը մասնագիտացած է միայն կանացի հագուստի արտադրությամբ և հանդես է գալիս սեզոնային լայն տեսականիով: