Քննարկվել է Հայաստանում կանաչ տնտեսության անցման հայեցակարգի նախագիծը

06 Հուլիսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հուլիսի 4-ին կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված Հայաստանում կանաչ տնտեսության անցման հայեցակարգի նախագծի քննարկմանը։

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) Քաղաքականության հարցերով խորհրդատու Գարիկ Խաչիկյանը, ԵՄ-ը կլիմայի համար տարածաշրջանային ծրագրի առաջադրանքի ղեկավար-մեղմման փորձագետ Արտակ Բաղդասարյանը, UNDP-ի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Ընդգծելով Հայաստանում դեպի կանաչ տնտեսության անցման կարևորությունը՝ Անի Իսպիրյանը նշել է, որ կանաչ օրակարգը պետք է ձևավորվի հնարավորինս սահուն և նոր հնարավորությունների ու աճի հիմք հանդիսանա տնտեսավարողների համար։

Այնուհետև Գարիկ Խաչիկյանը ներկայացրել է Հայաստանում կանաչ տնտեսության անցման հայեցակարգի նախագիծը․«Հայեցակարգի նպատակն է ներկայացնել Հայաստանի կայուն զարգացման և կանաչ տնտեսության հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական, բնական ու մարդկային կապիտալի ներկա վիճակին, և ըստ այդմ՝  սահմանել կանաչ տնտեսության անցման տեսլականն ու հիմնական նպատակները», - նշել է նա։

Հայեցակարգի այլ նպատակների թվում Գարիկ Խաչիկյանը մատնանշել է կանաչ տնտեսության գաղափարական հենքի, կանաչ տնտեսության միջազգային փորձի, կանաչ տնտեսության քաղաքականության հավանական շրջանակի ու գործիքակազմի, ՀՀ կայուն զարգացման ու կանաչ տնտեսության առաջարկվող քաղաքականության տարրերի ու ուղղությունների՝ ներառյալ՝ ինստիտուցիոնալ շրջանակի, խթանների ու ֆինանսատնտեսական մեխանիզմների, գնահատման համակարգի ուրվագծի ներկայացումը և այլն։

Կանաչ տնտեսության անցման սկզբունքների թվում մասնագետը նշել է կայուն զարգացման և երկարաժամկետ նպատակադրման, բարեկեցության ապահովման, սոցիալական զարգացման, արդարության և համերաշխության, ռեսուրսաարդյունավետության և ռեուրսների պահպանման, տնտեսական արդիականացման, տեխնոլոգիական առաջընթացի և նորարարությունների, արդյունավետ կառավարման և ինստիտուտների, ինչպես նաև միջազգային համագործակցության և միջազգային հանձնառության սկզբունքները։

Առանձին ներկայացվել են նախատեսվող գործընթացի փուլերը,  նորարարությունը կանաչ տնտեսության անցման համատեքստում, կանաչ տնտեսության քաղաքականության կիրարկման գործիքներն ու մեխանիզմները։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ կանաչ տնտեսության գնահատման առաջարկվող շրջանակը։

Անդրադարձ է կատարվել կանաչ տնտեսության զարգացման ռազմավարության մշակմանն առնչվող մի շարք հարցերի ևս։

Մասնակիցները պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ հայեցակարգի նախագիծն առավել առարկայական քննարկելու և հետագա անելիքները նախանշելու նպատակով։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00