Վահան Քերոբյանն ընդունել է «Մոսմետրոստրոյ» ընկերության ներկայացուցիչներին

04 Հուլիսի, 2022

Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 30-ին ընդունել է «Մոսմետրոստրոյ» («Мосметрострой») ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Նարեկ Տերյանը: 

Ընկերության ներկայացուցիչները նպատակ ունեն ծանոթանալ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներին, հասկանալու այդ ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները։

Նախարարը ողջունել է հյուրերին և տեղեկացրել, որ Երևանում նախատվում է կառուցել ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարան, ինչպես նաև բարելավել մետրոպոլիտենի գործող կայարանները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի աշխատանքը։

Սերգեյ Ժուկովը ներկայացրել է իրենց ընկերության գործունեությունը՝ նշելով, որ իրենք զբաղվում են ոչ միայն մետրոյի, այլև թունելների, ճանապարհային հանգույցների կառուցման և ճանապարհաշինարարական այլ աշխատանքներով ևս։

Նախարարը ընկերության ներկայացուցիչներին ներկայացրել է նաև Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական աշխատանքների  մի քանի մանրամասներ և հավելել, որ այդ հատվածում նախատեսվում է կառուցել  5 թունելներ, որոնցից ամենաերկարը 8 կմ է լինելու, ինչպես նաև  միջազգային չափանիշներին բավարարող բարելավումներ իրականացնել։

Ընկերության տնօրենը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր, նաև կլինի մասնագիտական փորձի փոխանակում:

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00