Վահան Քերոբյանը մասնակցել է «CHEMEX 2022․ Քիմիա, Ֆարմա, Բիոտեխ․ նոր մարտահրավերներ» համաժողովին

01 Հուլիսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 30-ին մասնակցել են «CHEMEX 2022․ Քիմիա․ Ֆարմա․ Բիոտեխ․ նոր մարտահրավերներ» եռօրյա համաժողովի բացման արարողությանը:

Համաժողովի հիմնական նպատակն էր միավորել Հայաստանի, Ռուսաստանի, ԵԱՏՄ երկրների ընկերությունների կարողությունները արտադրական և սպասարկման ոլորտներում, կառուցել արդյունավետ երկխոսություն ոլորտի ներկայացուցիչների միջև և ստեղծել կառուցողական համագործակցություն քիմիական, դեղագործական և կենսատեխնոլոգիական ճյուղերի զարգացման համար։

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը, ԻԻՀ-ում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, Հայաստանի և Ռուսաստանի հայտնի քիմիկոսներ, դեղագործներ, գիտության ներկայացուցիչներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերն ու գործարար միջավայրի բարելավմանը միտված բարեփոխումները։

Կարևորելով նման գիտական խոշոր միջոցառումների կազմակերպումը՝ նախարարը նշել է․ «Հայաստանը խորհրդային տարիներին կարևոր դեր ու նշանակություն է ունեցել քիմիական արդյունաբերության զարգացման տեսանկյունից։ Ներկայում քիմիան և դեղագործությունը ՀՀ կառավարության առաջնահերթ ճյուղերից են և մենք նախաձեռնում ենք տարբեր ծրագրեր այս ճյուղերը վերակենդանացնելու նպատակով։»   

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, Մենդելեևի անվան քիմիա-տեխնոլոգիական համալսարանի գիտական ղեկավար Ալեքսանդր Մաժուգայի ողջույնի տեսաուղերձը․ «Գիտության ոլորտում համագործակցությունը հայ-ռուսական հարաբերությունների անբաժան մասն է, որն ունի խորը պատմական արմատներ։ Մեր երկրների գիտնականների միջև կապերը շարունակաբար ամրապնդվում են, ավելանում է իրականացվող համատեղ գիտական նախագծերի ծավալը։ Ռուսաստանն ու Հայաստանը քաջ գիտակցում են գիտական համագործակցության կարևորությունը, որի մասին են վկայում մեր երկրների ղեկավարների կողմից ընդունվող ծրագրերը», - նշել է Ալեքսանդր Մաժուգան։

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն իր խոսքում ընդգծել է, որ այս համաժողովը եզակի հարթակ է գիտական բանավեճի, գիտնականների  համախմբման, փորձի փոխանակման, գաղափարների քննարկման և հետագա համագործակցության քայլերը նախանշելու համար։ Աշոտ Սաղիայը նշել է, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության առաջնահերթություններից են գիտությունն ու կրթությունը, և ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում թե՛ ֆունդամենտալ, թե՛ կիրառական գիտության զարգացմանը։ ՀՀ ԳԱԱ նախագահը միաժամանակ կարևորել է երիտասարդ մասնագետների ներգրավումը գիտության մեջ և նշել, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ և մշակել հատուկ մեխանիզմներ, որոնք կնպաստեն երիտասարդների հոսքին դեպի գիտություն։  

Համաժողովի ընթացքում հնչել են ելույթներ քիմիա-դեղագործական կլաստերների, ԵԱՏՄ տարածքում միասնական իրավական դաշտի ստեղծման, բիոտեխնոլոգիաների ներկայի և ապագայի, դեղագործական ստանդարտների ու քիմիական ռեակտիվների և արդիական այլ խնդիրների վերաբերյալ։

Միջոցառման ընթացքում կայացել է խորհրդային քաղաքական և պետական գործիչ Լեոնիդ Կոստանդովի հիշատակին նվիրված «Կոստանդով․ հաջողության քիմիական բանաձևը» վավերագրական ֆիլմի առաջնային ցուցադրությունը։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00