Կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

09 Հունիսի, 2022

Հունիսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են շրջանառելի` բազմակի օգտագործման տարաների հարկման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հարցեր։

Խորհրդի մասնավոր հատվածի, մասնավորապես Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի ներկայացուցչի ներկայացմամբ մանրամասնվել է շրջանառելի տարաների հարկման հետ կապված ոլորտի տնտեսավարողների մոտ առաջ եկած խնդիրների բնույթն ու դրանց լուծման իրենց առաջարկությունները՝ մատնանշելով կարգավորումների անհրաժեշտությունը և ոլորտի մասնակիցների պատրաստակամությունը խնդրի օրենսդրական կարգավորումների մշակման հարցում։

Այդ համատեքստում ներկայացվել են նաև հարցի շուրջ նախկինում տեղի ունեցած քննարկումների հետ կապված շահագրգիռ կողմերի տեսակետները,  մասնավորապես  խնդրի առնչությամբ 2019 թվականին ոլորտի տնտեսավարողների դիմումը և դրա վերաբերյալ Ֆինանսների նախարարության դիրքորոշումը։

Օրակարգային մյուս հարցն առնչվում էր ՎԶԵԲ և ՄԹ կառավարության Լավ կառավարման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի կողմից ներկայացված խնդրին, որը կապված էր «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներին, մասնավորապես «անկանխիկ ձևով գործառնություն» (վճարում) հասկացության մեկնաբանությունների հետ։ Թեմայի վերաբերյալ կազմակերպված դասընթացների ժամանակ նշվել է, որ, եթե վճարումը նախաձեռնվել է կանխիկ և վճարվել է ստացողի բանկային հաշվեհամարին, ապա այն պարտադիր պետք է իրականացվի վճարողի աշխատակցի միջոցով,  այլապես վճարումը չի դիտվի որպես անկանխիկ։ Գործնականում լայն տարածում ունի այն երևույթը, երբ մանրածախ առևտրի ոլորտի տնտեսավարողները մատակարար կազմակերպությունների աշխատողներին (առաքիչներին) գումարը վճարում են կանխիկ, իսկ վերջիններս մուտք են անում իրենց ընկերությունների հաշիվներին: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, միևնույն է, առևտրի գերակշիռ մասն իրականացվելու է կանխիկ եղանակով, սակայն մատակարարումների դիմաց վճարումները պետք է իրականացվեն անկանխիկ: Ուստի, անհրաժեշտ է օպրեատիվ կազմակերպել Օրենքի մեկնաբանության հետ կապված խնդրի կարգավորումը՝ վերջինիս հետագա կիրառության հնարավորինս սահուն մեկնարկ ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով խնդրի կարգավորման անհրաժեշտությունն ու արդիականությունը ոլորտի խոշոր խաղացողների համար, Էկոնոմիկայի նախարարությունը, պատրաստակամություն է հայտնել առաջիկայում, համապատասխան շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, կազմակերպել նոր քննարկում՝ ներկայացված հարցերի լուծման համար գործուն առաջարկություններ մշակելու նպատակով։

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00