Արման Խոջոյանը մասնակցել է Կաթի համաշխարհային օրվան նվիրված ասուլիս-քննարկմանը

02 Հունիսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 1-ին մասնակցել է Կաթի համաշխարհային օրվան նվիրված ասուլիս-քննարկմանը։

Միջոցառմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև պետական  այլ կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, մասնավոր ոլորտի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Արման Խոջոյանն իր խոսքում ներկայացրել է ոլորտի վերաբերյալ վիճակագրական որոշ տվյալներ և նշել, որ 2021 թվականին Հայաստանում կաթի արտադրությունը կազմել է շուրջ 671 հազար տոննա, որից օպերատիվ տվյալներով վերամշակման համար ծառայել է շուրջ 200 հազարը:

Միջոցառման ընթացքում բանախոսներն անդրադարձել են որակյալ կաթի և կաթնամթերքի արտադրության խթանման գործում Պետություն-բիզնես-միջազգային համագործակցության մեխանիզմների դերին, պարենային անվտանգության ապահովման, արտադրողների, ֆերմերային տնտեսությունների  կարողությունների հզորացման, գյուղատնտեսության շահութաբերության ավելացման  հնարավորություններին, ինչպես նաև ոլորտի և տնտեսության կայուն զարգացման գործում շահագրգիռ բոլոր կողմերի  հնարավոր ներգրավածության ուղղություններին վերաբերող թեմաների։

ՄԱԿ-ի որոշմամբ 2022 թվականին Կաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Վայելի՛ր կաթնամթերքը - Enjoy Dairy» խորագրի ներքո։ Կաթի արտադրությունն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պարենային շուկայի կարևորագույն բաղադրիչներից և գյուղատնտեսության հիմնական ճյուղերից է։ Ուստի Հայաստանի համար ևս արդիական են կաթի արտադրության որակապես նոր մշակույթի ձևավորման, պարենային անվտանգության և բնական, մաքուր մթերքների ապահովման հիմնախնդիրների բարձրաձայնումն ու դրանց ուղղված լուծումների նախանշումը։

   

2001 թվականից ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) անդամ երկրների կողմից ամբողջ աշխարհում հունիսի 1-ը նշվում է որպես Կաթի hամաշխարհային oր` հանրության ուշադրությունը սևեռելով ամբողջ աշխարհում կաթի՝ որպես գլոբալ կարևորություն ունեցող մթերքի նշանակության վրա։ Օրվա նպատակն է նպաստել հանրության շրջանում կաթի և կաթնամթերքի լայն օգտագործմանը, բարձրացնել բնական կաթի արտադրության և այլ ասպեկտների՝ ծագման, սննդային արժեքի, տնտեսական նշանակության մասին իրազեկվածության  մակարդակը։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00