Նարեկ Տերյանը հանդիպել է Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորի հետ

24 Մայիսի, 2022

ՌԴ Տյումենի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորի հետ։

Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը նշել է․ «Համագործակցության զարգացման կարևորագույն ուղղություններից է արդյունաբերական կոոպերացիան։ Մեր երկրների գործարարները պետք է փոխգործակցության ընդհանուր եզրեր գտնեն։ Կարծում եմ, Հայաստանի Հանրապետության և Տյումենի մարզի կառավարությունները կստեղծեն դրա համար առավել բարենպաստ պայմաններ»։

Նախարարի տեղակալը նաև բարձր է գնահատել Տյումենի մարզի զբոսաշրջային ներուժը և փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։

Իր հերթին Ալեքսանդր Մոորը նշել է, որ Տյումենի մարզի կառավարությունը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները տարածաշրջանի և Հայաստանի Հանրապետության միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար։

«Տյումենի մարզը և Հայաստանի Հանրապետությունը երկարաժամկետ հուսալի գործընկերներ են։ Մեզ մոտ բնակվում է ավելի քան յոթ ու կես հազար հայ։ Տարածաշրջանում ակտիվորեն գործում են «Տյումենի մարզի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը և հայկական մշակույթի կենտրոնը», - նշել է նահանգապետը։

Տնտեսության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարական ուղղությունների թվում Տյումենի նահանգապետը մատնանշել է նավթագազային մեքենաշինությունը և սպասարկումը, նավթաքիմիան, փայտամշակումը, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը ցանկություն են հայտնել ընդլայնել գործակցությունը նաև հումանիտար ոլորտում։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00