Վահան Քերոբյանը մասնակցել է Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի բացման արարողությանը

16 Մայիսի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 14-ին մասնակցել է Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի բացման արարողությանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել  Ֆաբ Լաբ Հայաստան–Դիլիջանի  գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաքլին Կարաասլանյանը։

Ֆաբ Լաբ Connect-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր, Ֆաբ Լաբ դպրոցի համահիմնադիր Սիմոն Ամբերը, Ֆաբ Լաբ դպրոցի գործադիր տնօրեն և համահիմնադիր, Ֆաբ Լաբ Connect-ի համահիմնադիր Նադեր Շատերյանը համառոտ ներկայացրել են իրենց տեսլականը Հայաստանում Ֆաբ Լաբի կայացման և հեռանակարների մասին։

Միջոցառումը հիանալի հնարավորություն էր բացահայտելու թվային արտադրությունը և Ֆաբ ակադեմիայի ծրագիրը, որը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն (MIT) ընձեռում է Ֆաբ Լաբ Հայաստան–Դիլիջանին՝ դասընթացների և նախատիպերի ստեղծման միջոցով՝ MIT պրոֆեսոր Նիլ Գերշենֆելդի առաջնորդությամբ:  

Դիլիջանի կենտրոնական դպրոցում բացված Ֆաբ Լաբի համահիմնադիրները, ուսուցիչները և աշակերտները  խոսել են իրենց նպատակների մասին, ներկայացրել  իրենց գործունեությունը և աշխատանքները, որոնք պատկերացում են տալիս ապագայի մասին։ Այնուհետև տեղի է ունեցել աշակերտների աշխատանքների ցուցադրություն և ոչ ֆորմալ հաղորդակցություն միջոցառման մասնակիցների միջև։ 

Ֆաբ Լաբում կրթում են՝ ողջունելով կրեատիվ մտածելակերպը, խթանելով նախաձեռնողականությունը, տալով  տեխնոլոգիական գիտելիքներ և զարգացնելով ստեղծարար միտքը՝ կյանքի տարբեր բնագավառների համար գտնելու յուրահատուկ լուծումներ։

Այստեղ պատկերացում են տալիս ֆիզիկական և թվային աշխարհների միաձուլման մասին։ Այստեղ սովորում են ապագան կերտելու համար։

Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի կայացմանը և բացման արարողության կազմակերպմանն աջակցել է ՀՀ Կենտրոնական բանկը։

Ֆաբ Լաբը «խելացի» լաբորատորիա է՝ զինված նորարարական տեխնոլոգիաներով։ Այն հնարավորություն է տալիս աշակերտներին և ուսանողներին կատարել տարբեր հետազոտություններ, փորձարկել նոր գաղափարներ։ Այստեղ կատարվող աշխատանքները կապված են ոչ միայն տեխնոլոգիական նորարարությունների, այլև նոր բիզնես մոտեցումների, ռոբոտաշինության, դիզայնի, ճարտարապետության, գյուղատնետեսական և առողջապահության սարքավորումների ուսումնասիրման հետ։

Ֆաբ Լաբերը ստեղծվել են  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից և ներկայումս ակտիվորեն տարածվում են ամբողջ աշխարհով մեկ։

2021 թվականի տվյալներով, աշխարհում գործում է երկու հազարից ավել Ֆաբ Լաբ։

https://fablabarmenia.com/

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00