Կայացել է ՀՀ Բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 9-րդ աշխատաժողովը

16 Մայիսի, 2022

Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում մայիսի 13-ին կայացել է «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 9-րդ աշխատաժողովը, որին մասնակցել են բնական կերհանդակների ոլորտին առնչվող նախարարությունների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդե է եկել ՀԱԱՀ տնտեսական հարցերի գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը: Նա  կարևորել է Հարթակի գործունեությունը, մասնավորապես արոտավայրերի կայուն կառավարմանն ուղղված նախաձեռնությունները:

Միջոցառման մասնակիցներին ողջունել և  բեղմնավոր աշխատանք է մաղթել նաև Համաշխարհային Բանկի գյուղատնտեսության ավագ մասնագետ, ՀԳՌԿՄ -2 ծրագրի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը։ Նա կարևորելել է ՀԲ մասնակցությունը Հարթակի աշխատաժողովին, քանի որ այն հնարավորություններ է ստեղծում լուծումներ տալու բնական կերհանդակների կառավարման ոլորտում առաջացած խնդիրներին:  

Բոլոր խոսնակները ողջունել են Հարթակի հերթական աշխատաժողովը կազմակերպելու նախաձեռնությունը, ինչպես նաև կարևորել Հարթակի գործունեությունը, որի հիմնական ուղղությունները միտված են ՀՀ բնական կերհանդակների կայուն կառավարմանն ու վերջիններիս ուղղությամբ իրականացվող ծրագրերին:

Աշխատաժողովի ընթացքում ՀԳՌԿՄ-2 ծրագրի ներկայացուցիչ Կ.Թորոսյանը ներկայացրել է ՀԳՌԿՄ-2 ծրագրի արդյունքները և ձեռքբերումները, այնուհետև Վ. Հովհաննիսյանը ներկայացրել է ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող անասնապահության զարգացման ծրագրերի արդյունքներն ու նոր՝ «Անասնապահության Զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի մեկնարկը:

Զեկույցով հանդես է եկել նաև արոտավայրերի կառավարման փորձագետ Գ. Թովմասյանը՝ ներկայացնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Տեղ և Տաթև համայնքներից՝ դեպի Գորայք համայնքի արոտավայրեր անասնագլխաքանակի արոտահանման նախրաքաշի երթուղու տեղորոշում և այն սպասարկող ենթակառուցվածքների կառուցման նախագիծը: Աշխատաժողովի մասնակիցները բարձր են գնահատել  այս ընթացքում արոտավայրերի բարելավման ուղղությամբ իրականացված ծրագրերի դրական արդյունքները, ինմչպես նաև կարևորել նախրաքարշի նախագիծը կյանքի կոչելուն միտված քայլերն ու շահագրգիռ կազմակերպությունների դերը:

Զեկույցով հանդես է եկել նաև ԳՄՀԸ իրավական խորհրդատու Վ. Պետրոսյանը՝ ներկայացնելով արոտավայրերի կայուն կառավարման նպատակով օրենսդրական ակտերի նախագծերը, դրանց ընդունման անհրաժեշտությունն ու նշանակությունը:

Միջոցառման մասնակիցները կարևորել և պատրաստակամություն են հայտնել միացյալ ուժերով բարձրաձայնելու ոլորտում առկա բացթողումները և ուղիներ մշակելու դրաք շտկելու ուղղությամբ:

ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, ԳՄՀԸ կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերի, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00