Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում մայիսի 13-ին կայացել է «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 9-րդ աշխատաժողովը, որին մասնակցել են բնական կերհանդակների ոլորտին առնչվող նախարարությունների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդե է եկել ՀԱԱՀ տնտեսական հարցերի գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը: Նա կարևորել է Հարթակի գործունեությունը, մասնավորապես արոտավայրերի կայուն կառավարմանն ուղղված նախաձեռնությունները:
Միջոցառման մասնակիցներին ողջունել և բեղմնավոր աշխատանք է մաղթել նաև Համաշխարհային Բանկի գյուղատնտեսության ավագ մասնագետ, ՀԳՌԿՄ -2 ծրագրի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը։ Նա կարևորելել է ՀԲ մասնակցությունը Հարթակի աշխատաժողովին, քանի որ այն հնարավորություններ է ստեղծում լուծումներ տալու բնական կերհանդակների կառավարման ոլորտում առաջացած խնդիրներին:
Բոլոր խոսնակները ողջունել են Հարթակի հերթական աշխատաժողովը կազմակերպելու նախաձեռնությունը, ինչպես նաև կարևորել Հարթակի գործունեությունը, որի հիմնական ուղղությունները միտված են ՀՀ բնական կերհանդակների կայուն կառավարմանն ու վերջիններիս ուղղությամբ իրականացվող ծրագրերին:
Աշխատաժողովի ընթացքում ՀԳՌԿՄ-2 ծրագրի ներկայացուցիչ Կ.Թորոսյանը ներկայացրել է ՀԳՌԿՄ-2 ծրագրի արդյունքները և ձեռքբերումները, այնուհետև Վ. Հովհաննիսյանը ներկայացրել է ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող անասնապահության զարգացման ծրագրերի արդյունքներն ու նոր՝ «Անասնապահության Զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի մեկնարկը:
Զեկույցով հանդես է եկել նաև արոտավայրերի կառավարման փորձագետ Գ. Թովմասյանը՝ ներկայացնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Տեղ և Տաթև համայնքներից՝ դեպի Գորայք համայնքի արոտավայրեր անասնագլխաքանակի արոտահանման նախրաքաշի երթուղու տեղորոշում և այն սպասարկող ենթակառուցվածքների կառուցման նախագիծը: Աշխատաժողովի մասնակիցները բարձր են գնահատել այս ընթացքում արոտավայրերի բարելավման ուղղությամբ իրականացված ծրագրերի դրական արդյունքները, ինմչպես նաև կարևորել նախրաքարշի նախագիծը կյանքի կոչելուն միտված քայլերն ու շահագրգիռ կազմակերպությունների դերը:
Զեկույցով հանդես է եկել նաև ԳՄՀԸ իրավական խորհրդատու Վ. Պետրոսյանը՝ ներկայացնելով արոտավայրերի կայուն կառավարման նպատակով օրենսդրական ակտերի նախագծերը, դրանց ընդունման անհրաժեշտությունն ու նշանակությունը:
Միջոցառման մասնակիցները կարևորել և պատրաստակամություն են հայտնել միացյալ ուժերով բարձրաձայնելու ոլորտում առկա բացթողումները և ուղիներ մշակելու դրաք շտկելու ուղղությամբ:
ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, ԳՄՀԸ կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերի, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն: