Աբովյանի համայնքապետարանում, համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, «Էնթերփրայզ Արմենիայի» և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներկայացվել է «Հայփրոսփեքթ» ՓԲ ընկերության ներդրումային ծրագիրը:
Ներդրումային ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Աբովյան և Արզնի համայնքներում կառուցել «HYEPROSPECT» նորարարական և ներառական արդյունաբերական համայնք, որն ունենալու է համապատասխան ենթակառուցվածքներ չորս հիմնական ուղղություններով՝ իննովացիա, ուսուցում, ծառայություններ, կառույցներ։
Համայնքը ներառելու է բնակելի, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և կանաչ գոտիներ, ինչպես նաև արտադրական թաղամաս (ազատ տնտեսական գոտի, ազատ արդյունաբերական գոտի՝ լավ հարմարեցված ԵԱՏՄ շուկաները թիրախավորող արտադրանքի համար և ծախսարդյունավետ ռեսուրսներ:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ներդրումային նախաձեռնությանն առնչվող մի շարք հարցերի, ներկայացրել ծրագրի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ, քննարկվել են նաև ընթացիկ մի շարք հարցեր:
«HYEPROSPECT» կայուն սմարթ համայնքի ծրագրի կառավարման աշխատանքները էկոնոմիկայի նախարարության առաջնորդությամբ իրականացնում է իԳործ ծրագրի փորձագետ և խորհրդական Արևիկ Մարգարյանը։