Ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, որը ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։
Հանդիպումը համանախագահում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը։
Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կատարման ընթացքը, մի շարք ոլորտներում զարգացումները և ձեռք բերված առաջընթացները, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերությանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։
Նիստին մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։ Նա ներկայացրել է տնտեսական ոլորտում գրանցված վերջին զարգացումները, ՀՀ-ԵՄ առևտրատնտսական համագործակցությանն առնչվող հարցերը, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ իրականացվող ոլորտային ծրագրերը։
Նիստի մասին առավել մանրամասն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում