Կայացել է համապատասխանության գնահատման և հավատարմագրման հավատարմագրման ազգային մարմնի կարողությունների զարգացմանն ուղղված Թվինինգ ծրագրի տեսանելիության ապահովման միջոցառումը

26 Ապրիլի, 2022

Ապրիլի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած Թվինինգ ծրագրի տեսանելիության ապահովման՝ «Ստեղծել պայմաններ Հավատարմագրման եվրոպական համագործակցության կողմից Հայաստանի հավատարմագրման համակարգի ճանաչման համար» միջոցառմանը մասնակցել են «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի,  Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքի վարչության, համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսը։

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ չափազանց կարևորում է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կարողությունների և ինստիտուցիոնալ հզորացմանն ուղղված Թվինինգ ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի միջազգային փորձագետներին ուսումնասիրել հավատարմագրման ազգային մարմնի  կարողությունները, արձանագրել միջազգային ստանդարտների պահանջներին  անհամապատասխանությունները և տրամադրել համապատասխան աջակցություն հավատարմագրման ազգային մարմնի կարողությունների զարգացման ու ամրապնդման համար։ Նա նաև հավելել է, որ ծրագիրը կօգնի ձեռք բերել Հավատարմագրման եվրոպական համագործակցության եկկողմ համաձայնագրերի պայմանագրերի ստորագրող կողմի կարգավիճակ։

Իրականացվող միջոցառումները կնպաստեն առևտում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, ծառայությունների բարձր որակի ապահովման շնորհիվ համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը։

Ֆրենկ Հեսն իր խոսքում նշել է, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարելավմանը, որի մի մասն է կազմում հավատարմագրումը, և հույս հայտնել, որ ծրագրի իրականացման արդյունքում «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը կդառնա Հավատարմագրման եվրոպական կազմակերպության անդամ, ինչի արդյունքում Հայաստանը կկարողանա բարելավել համապատասխանության գնահատման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակը։

Միջոցառման ընթացքում ԵՄ անդամ պետության կողմից ծրագրի ղեկավար, Գերմանիայի հավատարմագրման մարմնի (DAkkS) միջազգային հարաբերությունների մասով  ավագ խորհրդատու Թոմաս Ֆաքլամը, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը  և «Թվինինգ» ռեզիդենտ խորհրդատու Միկլոշ Դևեչը հանդես են եկել շնորհանդեսներով։ Ներկայացվել են ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումներն ու աշխատանքները, ինչպես նաև դրանց արդյունքում կատարված բարեփոխումները, տեղեկատվություն է ներկայացվել առաջիկա գործողությունների վերաբերյալ։

Ամփոփելով քննարկումը՝ մասնակիցները մեկ անգամ ևս վերահաստատել են համատեղ ջանքերով ծրագրի նպատակներն իրականացնելու իրենց հանձնառությունը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00