Արման Խոջոյանը Սյունիքի մարզում հետևել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ իրականացվող ծրագրերին

26 Ապրիլի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն երկօրյա այցով գտնվում են Սյունիքում։

Այցի շրջանակում պաշտոնյաները ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել են մարզի մի շարք բնակավայրերում՝ ՊՀԾ ծրագրերը ու դրանց կարևորությունը համայնքների զարգացման և կայունության գործում ներկայացնելու նպատակով։

Նախօրեին Արման Խոջոյանն ու Նաննա Սկաուն այցելել են Տեղ և Գորիս համայնքներ, որտեղ ՊՀԾ ֆինանսավորմամբ մեծ թափով ընթանում է ոռոգման ջրի ենթակառուցվածքների կառուցման ծրագիրը: 2.8 կմ և 4.8 կմ երկարությամբ ջրագծի կառուցումն կապահովի այս համայնքներում 250 և 200 հա ոռոգելի տարածք:

«Սյունիքի մարզի 4 համայնքների 11 բնակավայրերում իրականացվում են ոռոգման համակարգերի կառուցման/վերակառուցման ծրագրեր, որոնք ոռոգելի կդարձնեն շուրջ 1300 հեկտար հողատարածք։ Ոռոգման համակարգերի ընդհանուր երկարությունը 40.4 կմ է։ Ոռոգման համակարգերի ստեղծումը հնարավորություն կստեղծի զբաղվել բարձրարժեք գյուղատնտեսությամբ, որի արդյունքում զգալիորեն կբարձրանան մարզի ֆերմերների եկամուտները», - նշել է Արման Խոջոյանը։

Քանի որ ներկայիս մարտահրավերները Սյունիքի մի շարք բնակավայրերում սահմանափակել են գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունները, իսկ հողատարածքների և արոտավայրերի զգալի մասը անհասանելի են դարձել օգտագործման համար, ՊՀԾ-ն կարևորում է գյուղատնտեսության ինտենսիվացումը և ներդրումներ կատարում եղած հողային ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու և բնակչության կյանքի որակը բարելավելու համար։

Այցի ընթացքում պաշտոնյաները եղել են նաև Գորիս քաղաքում, որտեղ ՊՀԾ-ի աջակցությամբ իրականացվում է տեղական հատիկաընդեղենների մշակության արժեշղթայի ծրագիր՝ «դաշտից սեղան» մոտեցմամբ։

ՊՀԾ-ն աջակցության շրջանակներում Որոտան գյուղում, որն այս պահին զրկված է հիմնական ճանապարհից, իսկ այլընտրանքային ճանապարհը կառուցման փուլում է, հիմնվել է հացաթխման արտադրամաս՝ գյուղի և հարակից 2 գյուղերի բնակչությանը անխափան հաց մատակարարելու նպատակով։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00