Կայացել է գյուղատնտեսական քաղաքականության մշակման թեմայով դասընթացի առաջին փուլը

11 Ապրիլի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակում իրականացվում է «Գյուղատնտեսական քաղաքականության մշակում» թեմայով դասընթաց, որը վարում է  Սերբիայի Հանրապետության գյուղատնտեսության նախկին նախարար  Գորան Ժիվկովը: Ապրիլի 8-ից 10-ը Աղվերանում կայացել է դասընթացի առաջին փուլը:

Սերբիայի և ԵՄ հարուստ փորձը գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության մշակման բնագավառում, որը հիմնված է տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին նորարարությունների վրա,  չափազանց կարևոր է Հայաստանի գյուղատնտեսության ներկայիս խնդիրների համար համակարգային լուծումներ ապահովելու տեսանկյունից:

Դասընթացի բացմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր ողջույնի խոսքում կարևորել է փաստահեն քաղաքականության մշակման գործընթացում լավագույն փորձի և գործելակերպի ուսումնասիրությունը և հետագա ներդրումը, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը և գիտելիքը որպես ոլորտի զարգացման հենք կիրառելու հնարավորությունը:

Դասընթացի ընթացքում ներկայացվել են ինստիտուցիոնալ կառուցվածքի և ընթացակարգերի հնարավոր բարելավման ուղղությունները, միջազգային և ազգային տվյալների շտեմարանների, արբանյակային պատկերների և ինդեքսների, գների շուկայի տեղեկատվական համակարգերի կիրառությունը քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում: Ներկայացվել են նաև նախարարության կողմից ձեռնարկված քայլերը փաստահեն գյուղատնտեսական քաղաքականության մշակման ուղղությամբ` մասնավորապես տվյալների շտեմարանի ձևավորումը և աշխարհատեղեկատվական համակարգերով վերլուծությունների իրականացումը:

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00