Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

08 Ապրիլի, 2022

Էկոնոմիկայի նախարար  Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկա իրավիճակով պայմանավորված գործարարների առաջ ծառացած խնդիրները՝ կապված ներմուծման և արտահանման հետ։

Անդրադարձ է եղել Հայաստանում  գործող արդյունաբերական պարկերին և բարձրորակ ենթակառուցվածքներով  նոր պարկ ստեղծելու հնարավորություններին։

Նախարարը ներկայացրել է հողային բարեփոխումների ծրագրի նախագիծը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների մոտ։ Առաջարկվել է նախագիծը տրամադրել միությանը՝ այն գործարարների շրջանում քննարկելու և հնարավոր առաջարկներ ներկայացնելու համար։ 

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև դեպի Հայաստան և Հայաստանից դուրս իրականացվող բեռնափոխադրումներին առնչվող հարցերը և քննարկվել դրանք ավելի արդյունավետ կազմակերպելու տարբերակները։

Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է Տնտեսության արդիականացման միջոցառումը, որը միտված է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արտադրական հնարավորություններն արդիականացնելու և նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան խթանելու նպատակով։  

Արսեն Ղազարյանն իր հերթին տեղեկացրել է, որ միության անդամներից շատերն արդեն իսկ օգտվում են ընձեռված հնարավորությունից և ընդգծել միջոցառման կարևորությունը՝ հատկապես այսօրվա իրականության մեջ հայակական ընկերությունների մրցունակության և աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են էլ ավելի ամրապնդել պետության և գործարար միությունների միջև համագործակցությունը։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00