Էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է ճանաչողական այցերը գիտական կենտրոններ

29 Մարտի, 2022

 

 

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ու Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը ճանաչողական այցեր են  կատարել  Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական և «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոններ։

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը զբաղվում  է գիտական և արտադրական գործունեությամբ, համագործակցում է  տեղական դեղագործական ընկերությունների հետ։

Պաշտոնյաները շրջել են կենտրոնում, ծանոթացել լաբորատորիաների գործունեությանն ու արտադրական հնարավորություններին։ Ներկա պահին կազմակերպությունն արտադրում է 4 տեսակ դեղամիջոց և դեղահումք է արտահանում Ուկրաինա և Բելառուս։ Իրականացվում են ժամանակակից սարքավորումներով վերազինման աշխատանքներ։

 «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն արտադրում է  «Էկոբիոֆիդ» կենսաբանական պրեպարատ՝ նախատեսված պարարտացման համար, «Նարինե» դիետիկ կաթնաթթվային մթերք՝ իր տեսականիով, սննդային և կոսմետիկ նշանակության յուղեր, տարաբնույթ ամինաթթուներ: Կենտրոնն ամբողջովին ապահովում է առկա պահանջարկը և ունի լրացուցիչ հզորություններ՝ արտադրության ծավալները ավելացնելու և արտաքին շուկաներ արտահանելու համար:

Այցի ընթացքում կենտրոնների ղեկավարության և աշխատակիցների հետ քննարկվել են արտադրության իրացման, ներդրումների ներգրավման հետ կապված մի շարք հարցեր։

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00