Ռաֆայել Գևորգյանն այցելել է Լոռու մարզի տեքստիլ ընկերություններ

01 Մարտի, 2022

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը  Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում այս անգամ եղել է Լուռու մարզի «Գլորիա», «Սարտոն» և  «Տաշիր-կար» տեքստիլ ընկերություններում։ Նրան ուղեկցել է  տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը:

Նախարարի տեղակալը շրջայց է կատարել արտադրամասերում, տեղում ծանոթացել արտադրական գործընթացին և արտադրվող տեսականուն։ Նա ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու  նշել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է խթանել ոլորտը՝  հաշվի առնելով տեքստիլ արդյունաբերության աճի ներուժը։

«Գլորիա» ընկերությունը Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ընկերություններից մեկն է, որն ապահովում է 2887 աշխատատեղ Լոռու մարզի բնակիչների համար։ Ընկերության արտադրամասերը հագեցած են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս  արտադրելու եվրոպական որակին և ստանդարտներին համապատասխան, բարդ տեխնոլոգիաներով մշակված հագուստ՝ համաշխարհային տարբեր բրենդների համար։

«Սարտոն» ընկերությունն ունի մոտ 350 աշխատատեղ,  արտադրում է  իտալական «MoncIer» ապրանքանիշի  մանկական արտադրատեսականին։ Ընկերության հիմնական խնդիրն աշխատուժի պակասն է։

«Տաշիր-կար» ընկերությունն իրականացրել է տեխնոլոգիական վերազինում, ընդունում է մեծաքանակ պատվերներ արտերկրից։ Ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր արտադրական ծավալները, պարբերաբար համալրում է աշխատատեղերը, աշխատում է  սեփական բրենդն ունենալու ուղղությամբ։

Այցերի ընթացքում հավաքագրված խնդիրների շարքում են դարձյալ տեքստիլ ոլորտի մասնագետների և նրանց վերապատրաստումների հարցը։ Այս հարցի լուծմանը կարող է նպաստել ինչպես միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը, այնպես էլ  կարճաժամկետ դասընթացները, որտեղ առանց տարիքային  սահմանափակումների կանայք  կարող են համապատասխան հմտություններ ձեռք բերել և աշխատել տեքստիլ ընկերություններում։

Գործարարների հետ քննարկվել է նաև GSP+ համակարգի դադարեցման ազդեցությունն իրենց գործունեության վրա։ Գործարարների փոխանցմամբ  GSP+ համակարգի դադարեցումն այս պահի դրությամբ էական հետևանքներ չի ունեցել իրենց արտադրության վրա։

 «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00